Рубрика: 2021-2022 ուստարի, Նախագծեր, Արատեսյան ճամբար

Քառօրյա ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Ճամփորդության վայր՝ Արատեսի դպրական կենտրոն

Ճամփորդության պատասխանատուներ՝ Լուսինե Սարգսյան,  Անահիտ Հովսեփյան

Մասնակիցներ` 4-րդ, 5-րդ, 6-րդ դասարանների սովորողներ, այլ դպրոցի սովորողներ

Խոհարար` Աննա Կիրակոսյան

Ժամկետը՝ Օգոստոսի 10-13

Նպատակը՝ 

Կրտսեր դպրոցի սովորողների-դասավանդողների քառօրյա ճամբարում դպրական կենտրոնում

  • Քայլք Եղեգիսում, Զորաց եկեղեցի
  • Լող
  • Ճամփորդությամբ ուսուցում
  • Դպրական կենտրոնի տարածքի ուսումնասիրություն
Читать далее «Քառօրյա ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն»
Рубрика: 2021-2022 ուստարի, Ամառային Ճամբար

Աշխատանքներ Սարալանջում

Վազերի ձևավորման բազմաթիվ համակարգեր կան,որոնց էական տարբերությունը այն է, թե վազը ինչպիսի բուն ունի, թևերը քանիսն են և ինչպես են դասավորված լարերի վրա ( միակողմանի,երկկողմանի,քառակողմ),թե մատերը և շիվերը ինչպիսի դիրք և դասավորություն ունեն և այլն:
Ձևավորման բոլոր համակարգերի դեպքում էլ աշխատում են վազի բազմամյա և միամյա մատերը այնպես դասավորել տարածության մեջ, որ դրանք առավելագույնս օդ, լույս և ջերմություն ստանան:

Այսօր Արտակ Ռշտունու հետ միասին Սարալանջի խաղողի ողկույզները փորձում էինք պաշտպանել միջատներից և թռչուններից: Կտորի պարկերի մեջ էինք դնում ողկույզները և կապում:

Մեր աշխատանքը Սարալանջում տե՛ս տեսաֆիլմում

Рубрика: 2021-2022 ուստարի, Без рубрики, Շաբաթվա նախագիծ, Լողափնյա ճամբար

Անհատական աշխատաժամանակ. հունիսի 27.06-01.07

27.06․2022թ երկուշաբթի

09։00-09։45—ընդհանուր պարապմունք

10։0011։00—միջավայրի խնամք, լաբարատորիայի մաքրություն

11։00-11։45—կլոր սեղան-քննարկում

12։00-12։40—ընդմիջում

Читать далее «Անհատական աշխատաժամանակ. հունիսի 27.06-01.07»
Рубрика: Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբարի ամփոփում. հունիսի 20.06.2022-24.06.2022

Լողափնյա ճամբարի նախագիծն այստեղ

Լողափնյա ճամբարի ճամբարականները

Այս տարվա ճամբարն առանձնահատուկ է. գրավիչ և հետաքրքիր, միշտ խնամված, թարմ լողավազան-լողափը, խոհանոցը՝ իր ժպտերես բարեհամբույր խոհարարով՝ տիկին Անահիտով, ով միշտ պատրաստում է թարմ ու համեղ ուտեստներ:
Ճամբարի գլխավոր բաղկացուցիչը լողն է: Լողորդ ճամբարականը պետք է իր հետ ունենար բոլոր անհրաժեշտ լողալու պարագաները:
Քանի որ ճամբարում հավաքված են նաև հանրապետության այլ դպրոցների տարատարիք սովորողներ, ինչպես նաև՝ արտերկրից, պետք է ապահովել նրանց ներառումը մեկ ճամբար-խմբում:
Լողափնյա ճամբարի ընթացքում իրականացրել ենք՝
Բովանդակություն. ընթերցանություն, մեդիահմտությունների զարգացում, բլոգավարություն, լող, հեծանիվ, վազք, շախմատ, էստաֆետային խաղեր, պարտիզապուրակային գործ, նկարչական պլեներ, ֆիլմի և տեսաֆիլմի դիտում, բնագիտական փորձեր, այգեգործական աշխատանք, երգ ու պար, ճամփորդություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում, հյուրընկալ սրահներում:

Լողափնյա ճամբարի ընթացքում, ճամբարականները հարստացրին և ամրապնդեցին երևակայությունը, հմտություններն ու կարողությունները, ստեղծագործական փորձը, ձեռք բերեցին նոր ընկերներ, ճամփորդեցին:

Լողափնյա ճամբարը շարունակվում է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սիրով սպասում է իր ճամբարականներին:


Լողափնյա ճամբար, օր առաջին

Լողափնյա ճամբար, օր երկրորդ

Լողափնյա ճամբար, օր երրորդ

Լողափնյա ճամբար, օր չորրորդ

Լողափնյա ճամբար, օր հինգերորդ

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար, Խոհանոցային գործունեություն

Լողափնյա ճամբար, օր հինգերորդ

Ճամբարային առօրյան սկսեցինք ընդհանուր պարապունք-տողանով: Այնուհետև ճամբարականները պատրաստեցին մրգային կեքսեր, որն էլ կհամտեսենք այսօր՝ մեր ճամբարական Ջորջի տարեդարձին:

Ճամբարային գործունեությունը շարունակեցինք Հարավային դպրոցից քայլքով գնացինք Մայր դպրոց՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Գրադարանուհի՝ Տիկին Նոնան ծանոթացրեց գրադարանի հետ, ինչպես են օգտվում գրադարանից, բոլոր կանոնները: Ճամբարականները ընտրեցին գիրք իրենց ցանկությամբ և ընթերցեցին: Ես ընթերցեցի Ջաննի Ռոդարիի «Ոչինչից մարդուկը» ստեղծագործությունը և միասին քննարկեցինք:

Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Այսօր ճամբարականները քայլքով Հարավից շարժվեցին Մայր դպրոց, եղան Սեղանի թենիսի սրահում: Ճամբարականներն ընկեր Հասմիկի օգնությամբ սովորեցին և լավ խաղացին թենիս:

Ճամբարականները ուրախ լողից հետո, կատարեցին բնագիտական փորձ, որի համար անհրաժեշտ էր՝ մոմ, ջուր, փուչիկ: Հերթական փորձն անցավ շատ հետաքրքիր: Արտերկրից և այլ դպրոցներից եկած ճամբարականներին շատ դուր եկավ փորձը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ուսումնական ագարակ, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար, օր չորրորդ: Ճամբարականները Ուսումնական ագարակում

Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Առավոտյան ընկեր Մարիամն ընդհանուր պարապմունք անցկացրեց՝ երգեցինք և պարեցինք ազգային երգեր: Այսօր Հարավային դպրոցից քայլքով գնացինք Ուսումնական ագարակ: Ընկեր Էդգարի օգնությամբ խնամեցինք, կերակրեցինք կենդանիներին և ձիավարեցինք: Շատ հետաքրքիր օր ունեցան ճամբարականները: Շատերն առաջին անգամ էին այցելում կրթահամալիրի Ուսումնական ագարակ:

Ճամբարականները բացօթյա լողավազանում մի լավ լողացին, հանգստի ժամանակ խմեցին իրենց պատրաստած ամառային կոմպոտը:

Այնուհետև կոմիտասյան երաժշտության տակ, երեխաները նկարեցին երգից իրենց սիրելի հատվածը: Ճամբարականների համար նվագում էր ընկեր Լիանան: Մի խումբ ճամբարականներ երգում էին երգը, իսկ մյուսները՝ նկարում:

Ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները խնամեցին Հարավային դպրոցի սենյակային բույսերը, պոկեցին չորացած տերևները, ջրեցին ծաղիկները:

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար, Կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

Լողափնյա ճամբար,օր երրորդ: Այց կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

Լողափնյա ճամբարականները իրենց ճամբարային երրորդ օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Այնուհետև Հարավից քայլքով այցելեցինք մեր կրթահամալիրի քոլեջ` ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ միասին շրջեցինք ջերմոցում, ծանոթացանք բույսերի, թռչունների, ձկների և կրիաների հետ:

Համագործակցային նախագծի շրջանակում, Արևելյան դպրոցի լողափնյա ճամբարի ճամբարականների հետ միասին, տիկին Շողիկի օգնությամբ, նորատունկ բույսեր վերցրինք ջերմոցից և տնկեցինք Արևելյան դպրոցի նորաստեղծ ծաղկանոցում:

Ճամբարային օրը ճամբարականները շարունակեցին Հարավային դպրոցի բացօթյա լողավազանում: Լողավազանում երգեցին, խաղացին գնդակով և օղակով: Ընթացքում ճամբարականներն աշխատում էին գուաշով՝ գունավորելով լողափի քարերը:

Հետաքրքիր և հագեցած ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները բերքառատ Հարավի ծիրանենուց և բալենուց հավաքած մրգերից պատրաստեցին ամառային կոմպոտ, որը ճամբարականները կհամտեսեն վաղը:

Ամփոփումը տեսաֆիլմերով՝

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար: Ճամբարականները Ուսումնական ագարակում

Նախագիծ

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Օր՝ հունիսի 23-ին, ժամը 10:40-11:40

Պատասխանատու՝
Լուսինե Սարգսյան
Նպատակ՝

  • Քայլքով գնալ ուսումնական ագարակ, ծանոթանալ կենդանիներին, հասկանալ կենդանիների դերը բնության մեջ

Խնդիրներ՝

  • Այցի ընթացքում ծանոթանալ կենդանիների հետ
  • Խնամել, կերակրել և ձիավարել ձիերի
Рубрика: 2021-2022 ուստարի, Без рубрики, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար, օր երկրորդ: Ճամփորդություն դեպի կրթահամալիրի Աստղացուցարան:

Ճամբարականներն այսօր ընդհանուր պարապմունքից հետո, ճամփորդեցին դեպի կրթահամալիրի Աստղացուցարան: Ընկեր Էմանուելի հետ դիտեցինք աստղերի և մոլորակների մասին պատմող տեսաֆիլմեր: Նրանցից շատերն առաջին անգամ էին Աստղացուցարանում և շատ մեծ հետաքրքրությամբ դիտեցին տեսաֆիլմը, իսկ ճամբարականների ակտիվ հարցերն ու պատասխանները, շատ գոհացրեց ընկեր Էմանուելին` ասելով Հարավի խելացի ճամբարականները:

Ճամբարային օրը շարունակեցինք լողավազանում` քարերի գունավորմամբ: Երեխաները լողում էին և հանգստանում, նկարում գուաշով, իսկ ջրում խաղացինք շատ հետաքրքիր խաղեր օղակով և գնդակով:

Այնուհետև այգեգործական աշխատանք արեցին ճամբարականները` հավաքելով Հարավային դպրոցի ծիրանն ու բալը, ջրեցին ծառերն ու ծաղիկները: Մեր հավաքած համեղ և գունեղ մրգերից, պատրաստեցինք ամառային կոմպոտ:

Ամփոփումը տեսաֆիլմերով`

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար, օր առաջին։ Այցելություն Քանդակի դպրոց

Լողափնյա ճամբարը շարունակվում է։ Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներն օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով, երգ ու պարով, մարզական խաղով։

Ճամբարականերն այսօր քայլքով գնացին Հյուսիսային դպրոց և հանդիպեցին ընկեր Ալիսին։ Քանդակի դպրոցում իմացան, թե ինչպես են աշխատում կավի հետ և ինչ է անհրաժեշտ կավով աշխատելու համար։
Օրն անցավ շատ հագեցած։ Ճամբարականները խաղացին ինտելեկտուալ խաղեր՝ «Թվաբանական լոտո», «Այլ կերպ»,«Աշխարհագրական տեղանքեր»․․․
Այնուհետև լողացին բացօթյա լողավազանում՝ ջրում խաղալով տրամաբանական խաղեր։