Рубрика: 2022-2023 ուստարի, Շաբաթվա նախագիծ

Օգոստոսի 29-Սեպտեմբերի 2

Օգոստոսի 29,երկուշաբթի

9։00-12։00 Աշխատանք դպրոցում

12։00-12։30 Ընդմիջում

12։30-13։30 Պարտեզապուրակային աշխատանք

Читать далее «Օգոստոսի 29-Սեպտեմբերի 2»
Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Երկարացված օրվա կազմակերպիչների ճամբար․ ամփոփում

Ճամբարային մեկ շաբաթն անցավ շատ հագեցած։ Աշխատասեր, խելացի, լավ համակարգող՝ Անահիտ Կիրակոսյանի հետ ճամբարային օրերն անցան հետաքրքիր, ուսուցողական։
Նպատակը՝ երկարացված օրվա շուրջտարյա ճամբարի կազմակերպման հմտությունների ստուգատես։ Արդյունքում՝ լողի, հեծանվի, ձիավարության հմտությունների վկայագրում։ 

Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր առաջին
Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր երկրորդ
Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր երրորդ
Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր չորրորդ
Մանկավարժական աշխատողների ճամբար․օր հինգերորդ

Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր հինգերորդ

Առավոտյան 9-ին սեբաստացիները Սուրբ Երրորդության եկեղեցում՝ ՈՒսումնական ժամերգության ընթացքում երգեցին հոգևոր, ծիսական երգեր, այնուհետև ՈՒսումնական ագարակում Խաղողաքաղի ծես կատարեցինք՝ օրհնելով կրթահամալիրի քաղցրահամ, անուշաբույր խաղողը։ Տիկին Մարինեի հետ երգեցինք ու գովեցինք սեբաստացիների ձեռքով մշակած խաղողը։ ՈՒնեցանք հետքրքիր զրույց-քննարկում տիար Բլեյանի հետ՝ համտեսելով համեղ խաղողը, հեծանվավարեցինք Մայր դպրոցում։ Օրվա ավարտին ներկա եղանք Մարմարյա սրահում՝ Մանկավարժական աշխատողների ընդհանուր պարապմունքին՝ գովերգելով համեղ խաղողը։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր չորրորդ

Կազմակերպիչները մեծ սիրով օրը սկսեցին Արևելյան դպրոցում՝ ցանկապատելով դպրոցի տարածքը։ Եղանք Ուսումնական ագարակում, սիրելի լողավազանում լողացինք, հեծանվավարեցինք։ Օրվա ավարտին մասնակից եղանք ընդհանուր պարապմունքին՝ սովորելով նոր պարերգեր։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբար․ օր երրորդ

Հերթական հագեցած, հետաքրքիր, ուսուցողական օրն ունեցանք։ Առավոտյան պարտեզապուրակային աշխատանք կատարելով Սարալանջում, ձիերի խնամք և ձիավարություն ագարակում։ Տաք և մաքուր լողավազանում լողացինք և օրվա ավարտին մասնակից եղանք մանկավարժական անդամների ժողովին՝ Մայր դպրոցում։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբար․օր երկրորդ

Ճամբարի երկրորդ օրը սիրով սկսեցինք ՈՒսումնական ագարակում՝ խնամելով ձիերին, կերակրելով և ձիավարելով։ Ընկեր Անուշի օգնությամբ՝լողացինք Արևմտյան դպրոցի փակ լողավազանում։ Կազմակերպիչները սիրով հեծանվավարեցին և մասնակցեցեին ընդհանուր պարապմունքի՝ Մարմարյա սրահում։

Рубрика: 2022-2023 ուստարի, Մանկավարժական ճամբար

Մանկավարժական աշխատողների ճամբար․օր առաջին

Ճամբարի առաջին օրը սկսեցինք պարտեզապուրակային աշխատանքով` աղբի տեսակավորում, մոլախոտերի կտրում․ կանաչ բնությունը պահպանեցինք Արևմտյան դպրոց-պարտեզում։ Մայր դպրոցում՝ ընկեր Հրայրի, ընկեր Ֆրունզի օգնությամբ հեծանվավարեցինք։

Рубрика: 2022-2023 ուստարի, Ճամփորդություններ, Ամառային Ճամբար, Արատեսյան ճամբար

Քառօրյա ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն․ ամփոփում

Նախագիծն այստեղ

Արատեսյան ճամբարականներըն ունեցան հետաքրքիր, ուսուցողական, հայրենագիտական ճամբարային չորս օրեր։ Պետք է նշեմ, որ ճամբարականների մեջ կային ոչ սեբաստացի սովորողներ, ովքեր մեծ ոգևորությամբ մասնակցություն ունեցան Արատեսյան ճամբարին։ Այլ դպրոցի սովորողները մասնակցել էին Հարավային դպրոց-պարտեզում գործող ամառային հնգօրյա ճամբարին, որը ղեկավարում էի ես։ Ճամբարի ընթացքում շատ էի պատմել Արատեսի դպրական կենտրոնի և Վաղաշենի բնապահպանական ճամբարների մասին, որ երեխաները մեծ ցանկություն հայտնեցին ինձ հետ գալ Արատես։

Ամփոփումը տեսաֆիլմում՝