Ժամանակակից հայկական գրադարաններ. «Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան»

Լուսինե Սարգսյան Դիպլոմային աշխատանք

Պրեզենտացիա  d5aad5a1d5b4d5a1d5b6d5a1d5afd5a1d5afd5abd681-d5b0d5a1d5b5d5afd5a1d5afd5a1d5b6-d5a3d680d5a1d5a4d5a1d680d5a1d5b6d5b6d5a5d680-c2abd5ad2

 

 

 

 

 

 

Реклама

Փորձառության ամփոփում

Մայիսի 19-ին   «Տիգրան Հայրապետյան»  գրադարանում տեղի ունեցավ երկու տարիների  պրակտիկայի ամփոփում: Իրենց երկու տարիների անցած պրակտիկան  համառոտ ներկայացրեցին 2-րդ կուրսի բոլոր ուսանողները:  Նեկա հյուրերն էին՝ Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյանը, գրադարանի ղեկավար՝ Լուսինե Ալեքսանյանը, գրադարանավար՝ տիկին Նոնան, քոլեջի դասախոս՝ Գայանե Թերզյանը, Թվանշանային գրադարանի տեխնոլոգիական ղեկավար՝ Հովհաննես Կիզոգյանը, արխիվավար՝ տիկին Մարգարիտան: Յուրաքանչյուրս խոսեց երկու տարիների ընթացքում ստացած գիտելիքների, հմտությունների, կարողությունների մասին: Եվ բոլորիս խոսքից հասկացա մի բան՝ անելով  հետևյալ հետևությունը. 1. «Գրադարանը կարող է լինել լավը, երբ այն ունի լավ գրադարանավար»  2.«Լավ գրադարանավար է կոչվում   նա,  ով կարող է ճիշտ օգտագործել իր ստացած գիտելիքները»:DSCN1699

DSCN1688

ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾ 2016-2018թթ Պրակտիկայի փաթեթ

Պրակտիկայի հաշվետվություն

Ուսանող՝ Լուսինե Սարգսյան

Այցելություն ազգային գրադարան

«Գրադարանավարի օրն»է

Վերապատրաստման օրեր հոկտեմբերի 24-26

Միջոցառում՝ կլոր սեղանի շուրջ

Ժամանակակից գրող Գրիգն ու ընթերցասերները

Գրքի տոն «Տիգրան Հայրապետյան» գրադարան

Աշխատանք գրքի վրա

Այցելություն Ամերիկյան համալսարան՝ Թվանշանային և «Փափազյան» գրադարան

Հունվարյան նախագիծ

Ինչպես անցկացրեցի պրակտիկան ավագ դպրոցի գրադարանում

Հանդիպում «Տիգրան Հայրապետյան» կենտրոնական գրադարանում

Շրջայց Իսահակյան գրադարան

Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան

Մայիսյան հավաք« Տիգրան Հայրապետյան» գրադարան

Միջոցառում ՝ Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանում՝ նվիրված Էդվարդ Միլիտոնյանին

Թանգարանային գիշեր Երևանում

Հերթական դասը Մատենադարանում

Կամավորությունը թեժ ամռանը «Տիգրան Հայրապետյան » գրադարանում

Մեկօրյա պրակտիկա « Փափազյան » գրադարանում

Խարույկանանդես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մեկօրյա պրակտիկա « Փափազյան » գրադարանում

Մեկ հիանալի օր անցկացրեցինք   Փափազյան  գրադարանում,  առավոտյան 10-00 մինչև 17-00 լինելով գրադարանում: Հետաքրքիր  զրույց ունեցանք գրադարանի ղեկավար՝ տիկին Բելլայի  ու սպասարկման բաժնի ղեկավար՝ տիկին Հասմիկի հետ: Գրադարանը հագեցած է բազմաբովանդակ գրականությամբ: Հետաքրքիր էր նաև գրադարանի սպասարկումը, աշխատակիցների մոտեցումը :Այս գրադարանում ամեն ինչ արված էր ի օգուտ ընթերցողի: Կային նաև տարբեր ընթերցասրահներ՝ լուսավոր և կանաչ: Գրադարանին  կարելի էր անվանել «Կանաչ»  գրադարան ,քանի որ շուրջ բոլորն կանաչ էր:

ԴԻՊԼՈՄԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

Թեմա՝  Խնկո Ապոր  Ազգային Գրադարան

                                                    ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

1.Ներածություն

2.Գրադարանի  բաժինները

3.Գրադարանների  դերը և նշանակությունը

ՆԵՐԱծՈՒԹՅՈՒՆ

Խնկո Ապոր գրադարանը հիմնադրվել է 1933թ.-ին Խաչատուր Աբովյանի անունը կրող դպրոցի հարևանությամբ : 1935 թ-ի հոկտոմբերի 6-ին մահանում է Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյանը  )և ՀՍՍՀ ժողկոմիտեի որոշմամբ  դպրոցական կենտրոնական գրադարանը  վերանվանվում է  Խնկո Ապոր անվան մանկական գրադարան։1937թ-ին  գրադարանը տեղափոխվել  է  Ալավերդյան (այժմ Թումանյան 21)  փողոցի  վրա գտնվող մանկատան ազատված շենքը ։ Իր ունեցած սուղ պայմաններով հյուրընկալել  է ընթերցասեր երեխաներին , ունեցել է ընդհամենը 2000 միավոր գիրք և 30 տեղանոց ընթերցասրահ , 800 ընթերցող ։ Տարիների հետ աճեցին գրադարանի ֆոնդն ընթերցողների թիվը։ Այն մեծմասսայականություն  և հեղինակություն է վայելում՝ զբաղվելով աճող սերնդի դաստիրակությամբ։1962թ.-ին գրադարանը ստանում է հանրապետական գրադարանի  կարգավիճակ։Ստեղծվում է գիտամեթոդական  գիտամատենագիտական բաժին , որը գործնական օգնություն է ցույց տալիս  հանրապետության բոլոր մանկական և դպրոցական գրադարաններին հրատարակում մեթոդական նյութեր , ձեռնարկներ  մատենագիտություններ  հանձնարարական ցանկեր և հիշարժան տարեթվեր։ Ավելի բազմազան ու բովանդակալից էին դառնում մանուկների շրջանում տարվող դաստիարակչական աշխատանքի ձևերն ու մեթոդները ։ Հին շենքը արդեն չէր բավարարում ժամանակի պահանջները։ Երևան նախագիծ ինստիտուտի երիտասարդ ճարտարապետներ Լևոն Ղալումյանն ու Ռուզաննա Ալավերդյանը նախագծեցին գրադարանի նոր շենքը,  ըստ որի այն պետք է լիներ լուսավոր ընդարձակ ու հարմարավետ ։ Եվ մանկական պատկերասրահի ու Հովհ․Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի հարևանությամբ բարձրացավ գրքերի պալատի  այս շենքը իր ամբողջ շքեղությամբ։1980թ-ի սեպտեմբերի 10-ին գրադարանի նորակառույց շենքը  իր դռները բացեց ընթերցասերների առջև։Ավելի քան 80 տարի գրադարանը ՀՀ-ում ընթերցանության քաղաքականություն է իրականացնում մանուկների և պատանիների շրջանում և գործում հիմնական գործառույթներին համապատասխան: Որպես ազգային նշանակության գիտական գրադարան՝ նպաստում է հանրապետությունում գրադարանային գործի զարգացմանը, գրադարանագիտության առաջընթացին, մշտապես կատարելագործում է աշխատանքային մեթոդները՝ ձգտելով համապատասխանել միջազգային չափանիշներին: Կազմակերպում է գիտագործնական խորհրդակցություններ, սեմինարներ, որակավորման դասընթացներ, գիտաժողովներ: Որպես մանկապատանեկան գրքի ազգային պահոց՝ հավաքում, պահպանում և ընթերցողներին է տրամադրում հայատառ տպագիր արտադրանքի առավել լիակատար հավաքածու: Ընթերցանությունն իրականացվում է սպասարկման սրահների (ըստ տարիքային և բաժինային շերտավորման) և գիտական բաժինների միջոցով: Առ 01.01.2017թ.  հավաքածուն կազմում է 528890 պահպանության միավոր՝ գրքեր, պարբերական մամուլ, տեսալսողական նյութեր, էլեկտրոնային տեղեկատվության ժամանակակից միջոցներ (հայերեն, ռուսերեն և 58 օտար լեզվով): Սպասարկում է 3-18 տարեկան օգտվողների՝ մանուկների, պատանիների, ուսանողների, մանկապատանեկան գրականության ընթերցանությունը կազմակերպողների (գրադարանավար, մանկավարժ) և ծնողների: Սպասարկումն իրականացվում է տարբերակված՝ ըստ տարիքային խմբերի շերտավորված սրահների առձեռն ֆոնդերի միջոցով: Ընթերցասրահը՝ 100 ընթերցողական տեղով, սպասարկում է տարբեր տարիքային խմբերի: Այստեղ կարելի է օգտվել օրվա մամուլից, տեղեկատու-հանրագիտարանային հարուստ հավաքածուից, արվեստի և գիտության բազմաճյուղ գրականությունից, ամսագրերից, ալբոմներից: Ձայնադարանում խմբային կամ անհատական եղանակով կարելի է ունկնդրել տարբեր ժանրերի երաժշտություն: Փոքրիկ ընթերցողներին հյուրընկալում է հեքիաթի սրահը: Գործում են խմբակներ և ստուդիաներ՝ նկարչական ստուդիան, «Արփի» ասմունքի և թատերական, ճապոնական օրիգամիի խմբակները… «Փաթիլ» տիկնիկային թատրոնը: Գրադարանային հավաքածուից տարվա ընթացքում օգտվում է շուրջ 19.000 ընթերցող, սպասարկվում է մոտ 500.000 միավոր գրականություն: 1963թ.-ից գրադարանն իրականացնում է հրատարակչական աշխատանքներ. հրատարակվել է բազմաբովանդակ մասնագիտական գրականություն՝ մեթոդական ձեռնարկներ, տեղեկատու-հանձնարարական ցանկեր, մատենագիտություններ, կենսամատենագիտություններ, «Հիշարժան տարեթվեր» օրացույցը, ալբոմներ, ամսագրեր: 1991թ.-ին գրադարանի համակարգչային բաժինը հանրապետությունում առաջինն է կազմակերպել համակարգչային գրագիտության դասընթացներ: 2004թ.-ից միացել է Հայաստանի գրադարանային միացյալ ավտոմատացման ցանցի ձևավորման աշխատանքներին. «Aleph» ծրագրով կատարվում է հայատառ և ռուսատառ գրականության մուտքագրում, իսկ 2014թ. ստեղծված էլեկտրոնային տվյալների շտեմարանը կիրառվում է ընթերցողների սպասարկումն  արդյունավետ կազմակերպելու նպատակով: Գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային շտեմարանի սպասարկման բաժնում իրականացվում է տեղեկությունների որոնում համացանցի ռեսուրսներում և խորհրդատվություն: 2000թ.-ից հանդիսանում է IEARN միջազգային հեռահաղորդակցական կրթամշակութային ծրագրի կոորդինատորը Հայաստանում, և այդ, ինչպես նաև երեխաների քաղաքացիական դաստիարակության միջազգային DEEP ծրագրի շրջանակում իրականացնում է բազմաթիվ ծրագրեր՝ սեմինարներ, գիտաժողովներ, էլեկտրոնային ֆորումներ, հանդիպումներ մանկավարժների և աշակերտների հետ: Կազմակերպվում են բազմաբնույթ զանգվածային միջոցառումներ՝ հանդիպումներ, ցերեկույթներ, գրքի շնորհանդեսներ, քննարկումներ, տեսություններ, պոեզիայի ժամեր, մրցույթներ, վիկտորինաներ, խոշոր հանդիսություններ և տոնակատարություններ, գրքի տոնավաճառներ, «Դարձ առ գիրք» գրքարվեստի փառատոնը: Ավանդաբար նշվում են Մանկապատանեկան գրքի և երաժշտության շաբաթը, Ազգային գրադարանային շաբաթը, Գրադարանավարի օրը, Մանկական գրքի միջազգային օրը, Գիտելիքի օրը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը, անցկացվում են օտարալեզու գրականության և մշակույթի տասնօրյակներ, միամսյակներ: 2006թ.-ից գրադարանում գործում է «Իրանական ընթերցասրահ»-ը ՀՀ-ում ԻԻՀ դեսպանության և Իրանի մշակույթի զարգացման մանկական կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ: 1997-2011թթ. Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի հետ համագործակցության արդյունքում գրադարանում գործել է «Գերմանական ընթերցասրահ»-ը՝ գերմանալեզու հարուստ հավաքածուով: 1991թ.-ից գրադարանը համագործակցում է ԱՄՆ կոնգրեսի, Իրանի ազգային, Ռուսաստանի մանկական, Լեհաստանի ազգային, Շտուտգարդի քաղաքային, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Բելառուսի ազգային գրադարանների, Կրասնոդարի մարզի պատանեկան և այլ գրադարանների հետ, իրականացնում է գրքափոխանակություն: Համագործակցում է ՀՀ-ում գործող դեսպանատների, բազմաթիվ տեղական և միջազգային մանկապատանեկան կազմակերպությունների և գրադարանների հետ, իրականացնում միասնական ծրագրեր: Սերտ կապեր ունի սփյուռքի մտավորականության հետ: Գրադարանն անդամակցում է մի շարք միջազգային կազմակերպությունների՝ Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեին (IBBY), Երաժշտական գրադարանների միջազգային ասոցիացիային (IAML), Գրադարանների միջազգային ասոցիացիային (IFLA). Պարգրատրվել է շնորհակալագրերով, պատվոգրերով, մեդալներով:

        Գրադարանի բաժինները

Գրադարանի գործունեությունն իրականացվում է հետևյալ բաժինների և ենթաբաժինների միջոցով.

1․Մշակման և համալրման բաժին
2․Գրադարանային հավաքածուի կազմակերպման, օգտագործման և պահպանման բաժին
3․Գրադարանագիտության և տեղեկատու մատենագիտական աշխատանքների բաժին
4․Գիտահետազոտական, հրատարակչական աշխատանքների կազմակերպման և միջազգային կապերի բաժին
5․Գրադարանային գործընթացների ավտոմատացման և էլեկտրոնային    շտեմարանի բաժին
6․Տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժին
7․Զանգվածային միջոցառումների կազմակերպման և սոցիոլոգիական                       ետազոտությունների բաժին
8․ Օտարալեզու գրականության բաժին
9․Երաժշտական-նոտագիր գրականության սպասարկման բաժին
10․Սպասարկման բաժին
11․Գրադարանային հավաքածուի վերականգնման, հիգիենայի 12․կազմակերպման ենթաբաժին
12․Նախադպրոցական և I-IV դաս. սպասարկման ենթաբաժին
13․V-VII դաս. սպասարկման ենթաբաժին
14․VIII-X դաս. սպասարկման ենթաբաժին
15․Ընթերցասրահ և մամուլի ենթաբաժին
16․Ընթերցանությունը կազմակերպողների ենթաբաժին
17․Երեխաների ազատ ժամանցի կազմակերպման ենթաբաժին
18․Երաժշտության ունկնդրման ենթաբաժին
19․Իրանական ընթերցասրահ
20․Չինական անկյուն

3.Գրադարանների դերը և նշանակությունը

Գրադարանների՝ որպես հասարակական և սոցիալական   կարևոր  ինստիտուտի կենսունակությունն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել դրանց զարգացման նոր մոդելներ: Լինելով մշակութային կազմակերպություն՝ գրադարանն ունի կանոնակարգված հավաքածու (անկախ նյութական կրիչից. լինի տպագիր կամ էլեկտրոնային  գիրք, խտասկավառակ և այլն), ինչը ֆիզիկական և իրավաբանական անձանց,այն է ՝ մասնագետների ու նյութատեխնիկական բազայի օգնությամբ, իրականացնում է տեղեկատվական, մշակութային, կրթական,գիտական գործառույթներ: Գրադարանային հավաքածուն ձևավորվում է որոշակի չափանիշներով,դասակարգվում և համակարգվում: Համակարգիչների մուտքը հեղաշրջում կատարեց տեղեկատվության

պահոցներում՝ առաջադրելով գրադարանների, արխիվների, թանգարանների աշխատանքի նորովի կազմակերպումը: Եվ պատահական չէ, որ ներկայումս

գնալով մեծ թափ է ստանում այդ կառույցների թվայնացումը: Տեղեկատվական

տեխնոլոգիաների մուտքը գրադարաններ փոխեց ավանդական գրադարանի

տեսքը՝ ինչպես գրադարանավարի, այնպես էլ օգտվողի համար: Եթե գրա-

դարանավարի համար աշխատանքը դարձավ ավելի բարդ ու ծավալուն, ապա

ընթերցողը լայն հնարավորություն ստացավ՝ օգտվելու տարաբնույթ ծառայություններից, որոնք մինչ այդ անհասանելի էին: Ճանապարհը դեպի տեղեկատվական հասարակարգ, որի կարևոր բաղկացուցիչներից են թվային գրադարանները, տարածական կրթությունը և էլեկտրոնային առևտուրը, մարդկությանը կառաջադրի լուծել բազմաբնույթ՝կազմակերպական, տեխնիկական, իրավական, լեզվաբանական, չափորոշման խնդիրներ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, լինելով «թվային գրադարան» գաղափարի ստեղծողը, հսկայական փորձ է կուտակել այդ ասպարեզում
Որպես գիտելիքների ու ազգային արժեքների կուտակման և տարածման

կենտրոններ՝ գրադարանները համակարգչային ցանցերի ընձեռած հնարավո-

րությունների շնորհիվ, ինչպես նաև իրենց պահոցներում եղած տեղեկատվության կառավարման հաշվին դարձան միջնորդներ՝ մարդկության կուտակած մտավոր հարստությունը գիտելիքի տեսքով հանրությանը փոխանցելու գործում:

:  Կազմակերպական հսկայական ջանքերի, նյութական ներդումների շնորհիվ ժամանակակից գրադարաններն առավել հասանելի են ուսանողների, գիտնականների, ողջ հանրության համար: Այսօր չափազանց հեշտացված է նյութի որոնումը, սպասարկումն ամբողջությամբ կառուցված է ընթերցողի ժամանակը խնայելու, նրա աշխատանքը հաճելի և դյուրին դարձնելու սկզբունքի վրա: