Рубрика: 2021-2022 ուստարի, Ուսումնական ագարակ, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար, օր չորրորդ: Ճամբարականները Ուսումնական ագարակում

Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Առավոտյան ընկեր Մարիամն ընդհանուր պարապմունք անցկացրեց՝ երգեցինք և պարեցինք ազգային երգեր: Այսօր Հարավային դպրոցից քայլքով գնացինք Ուսումնական ագարակ: Ընկեր Էդգարի օգնությամբ խնամեցինք, կերակրեցինք կենդանիներին և ձիավարեցինք: Շատ հետաքրքիր օր ունեցան ճամբարականները: Շատերն առաջին անգամ էին այցելում կրթահամալիրի Ուսումնական ագարակ:

Ճամբարականները բացօթյա լողավազանում մի լավ լողացին, հանգստի ժամանակ խմեցին իրենց պատրաստած ամառային կոմպոտը:

Այնուհետև կոմիտասյան երաժշտության տակ, երեխաները նկարեցին երգից իրենց սիրելի հատվածը: Ճամբարականների համար նվագում էր ընկեր Լիանան: Մի խումբ ճամբարականներ երգում էին երգը, իսկ մյուսները՝ նկարում:

Ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները խնամեցին Հարավային դպրոցի սենյակային բույսերը, պոկեցին չորացած տերևները, ջրեցին ծաղիկները: