Ուսումնական չորրորդ շրջանի ավարտից հետո «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սկսվում են ամառային լողափնյա ճամբարները և բազմօրյա ճամբարները՝ Արատեսում, Վաղաշենում և Արտանիշում։ Հունիսի 19-23-ը ամառային լողափնյա ճամբարը Հարավային դպրոց-պարտեզում ղեկավարում էի ես։ Ստորև կարող եք դիտել բոլոր օրերի ամփոփումները։
Читать далее «Ամառային լողափնյա և բազմօրյա ճամբարների կազմակերպում»Рубрика: Լողափնյա ճամբար
Ամառային լողափնյա ճամբար
Մայիսի 29-ից հունիսի 9-ը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում սկսվեցին ճամբարային օրերը, որի գլխավոր մասն էր կազմում բացօթյա լողը` մաքուր և խնամված լողավազանում: Երկարացված օրվա ընթացքում սովորողները ամեն օր լողում էին, ջրում խաղում գնդակ:
Անհատական աշխատաժամանակ. հունիսի 27.06-01.07
27.06․2022թ երկուշաբթի
09։00-09։45—ընդհանուր պարապմունք
10։00—11։00—միջավայրի խնամք, լաբարատորիայի մաքրություն
11։00-11։45—կլոր սեղան-քննարկում
12։00-12։40—ընդմիջում
Читать далее «Անհատական աշխատաժամանակ. հունիսի 27.06-01.07»Լողափնյա ճամբարի ամփոփում. հունիսի 20.06.2022-24.06.2022
Լողափնյա ճամբարի նախագիծն այստեղ
Այս տարվա ճամբարն առանձնահատուկ է. գրավիչ և հետաքրքիր, միշտ խնամված, թարմ լողավազան-լողափը, խոհանոցը՝ իր ժպտերես բարեհամբույր խոհարարով՝ տիկին Անահիտով, ով միշտ պատրաստում է թարմ ու համեղ ուտեստներ:
Ճամբարի գլխավոր բաղկացուցիչը լողն է: Լողորդ ճամբարականը պետք է իր հետ ունենար բոլոր անհրաժեշտ լողալու պարագաները:
Քանի որ ճամբարում հավաքված են նաև հանրապետության այլ դպրոցների տարատարիք սովորողներ, ինչպես նաև՝ արտերկրից, պետք է ապահովել նրանց ներառումը մեկ ճամբար-խմբում:
Լողափնյա ճամբարի ընթացքում իրականացրել ենք՝
Բովանդակություն. ընթերցանություն, մեդիահմտությունների զարգացում, բլոգավարություն, լող, հեծանիվ, վազք, շախմատ, էստաֆետային խաղեր, պարտիզապուրակային գործ, նկարչական պլեներ, ֆիլմի և տեսաֆիլմի դիտում, բնագիտական փորձեր, այգեգործական աշխատանք, երգ ու պար, ճամփորդություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի բոլոր դպրոցներում, հյուրընկալ սրահներում:
Լողափնյա ճամբարի ընթացքում, ճամբարականները հարստացրին և ամրապնդեցին երևակայությունը, հմտություններն ու կարողությունները, ստեղծագործական փորձը, ձեռք բերեցին նոր ընկերներ, ճամփորդեցին:
Լողափնյա ճամբարը շարունակվում է: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը սիրով սպասում է իր ճամբարականներին:
Լողափնյա ճամբար, օր հինգերորդ
Ճամբարային առօրյան սկսեցինք ընդհանուր պարապունք-տողանով: Այնուհետև ճամբարականները պատրաստեցին մրգային կեքսեր, որն էլ կհամտեսենք այսօր՝ մեր ճամբարական Ջորջի տարեդարձին:
Ճամբարային գործունեությունը շարունակեցինք Հարավային դպրոցից քայլքով գնացինք Մայր դպրոց՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Գրադարանուհի՝ Տիկին Նոնան ծանոթացրեց գրադարանի հետ, ինչպես են օգտվում գրադարանից, բոլոր կանոնները: Ճամբարականները ընտրեցին գիրք իրենց ցանկությամբ և ընթերցեցին: Ես ընթերցեցի Ջաննի Ռոդարիի «Ոչինչից մարդուկը» ստեղծագործությունը և միասին քննարկեցինք:
Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Այսօր ճամբարականները քայլքով Հարավից շարժվեցին Մայր դպրոց, եղան Սեղանի թենիսի սրահում: Ճամբարականներն ընկեր Հասմիկի օգնությամբ սովորեցին և լավ խաղացին թենիս:
Ճամբարականները ուրախ լողից հետո, կատարեցին բնագիտական փորձ, որի համար անհրաժեշտ էր՝ մոմ, ջուր, փուչիկ: Հերթական փորձն անցավ շատ հետաքրքիր: Արտերկրից և այլ դպրոցներից եկած ճամբարականներին շատ դուր եկավ փորձը:
Լողափնյա ճամբար, օր չորրորդ: Ճամբարականները Ուսումնական ագարակում
Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Առավոտյան ընկեր Մարիամն ընդհանուր պարապմունք անցկացրեց՝ երգեցինք և պարեցինք ազգային երգեր: Այսօր Հարավային դպրոցից քայլքով գնացինք Ուսումնական ագարակ: Ընկեր Էդգարի օգնությամբ խնամեցինք, կերակրեցինք կենդանիներին և ձիավարեցինք: Շատ հետաքրքիր օր ունեցան ճամբարականները: Շատերն առաջին անգամ էին այցելում կրթահամալիրի Ուսումնական ագարակ:
Ճամբարականները բացօթյա լողավազանում մի լավ լողացին, հանգստի ժամանակ խմեցին իրենց պատրաստած ամառային կոմպոտը:
Այնուհետև կոմիտասյան երաժշտության տակ, երեխաները նկարեցին երգից իրենց սիրելի հատվածը: Ճամբարականների համար նվագում էր ընկեր Լիանան: Մի խումբ ճամբարականներ երգում էին երգը, իսկ մյուսները՝ նկարում:
Ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները խնամեցին Հարավային դպրոցի սենյակային բույսերը, պոկեցին չորացած տերևները, ջրեցին ծաղիկները:
Լողափնյա ճամբար,օր երրորդ: Այց կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա
Լողափնյա ճամբարականները իրենց ճամբարային երրորդ օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Այնուհետև Հարավից քայլքով այցելեցինք մեր կրթահամալիրի քոլեջ` ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ միասին շրջեցինք ջերմոցում, ծանոթացանք բույսերի, թռչունների, ձկների և կրիաների հետ:
Համագործակցային նախագծի շրջանակում, Արևելյան դպրոցի լողափնյա ճամբարի ճամբարականների հետ միասին, տիկին Շողիկի օգնությամբ, նորատունկ բույսեր վերցրինք ջերմոցից և տնկեցինք Արևելյան դպրոցի նորաստեղծ ծաղկանոցում:
Ճամբարային օրը ճամբարականները շարունակեցին Հարավային դպրոցի բացօթյա լողավազանում: Լողավազանում երգեցին, խաղացին գնդակով և օղակով: Ընթացքում ճամբարականներն աշխատում էին գուաշով՝ գունավորելով լողափի քարերը:
Հետաքրքիր և հագեցած ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները բերքառատ Հարավի ծիրանենուց և բալենուց հավաքած մրգերից պատրաստեցին ամառային կոմպոտ, որը ճամբարականները կհամտեսեն վաղը:
Ամփոփումը տեսաֆիլմերով՝
Լողափնյա ճամբար: Ճամբարականները Ուսումնական ագարակում
Նախագիծ
Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Ուսումնական ագարակ
Մասնակիցներ՝ ճամբարականներ
Օր՝ հունիսի 23-ին, ժամը 10:40-11:40
Պատասխանատու՝
Լուսինե Սարգսյան
Նպատակ՝
- Քայլքով գնալ ուսումնական ագարակ, ծանոթանալ կենդանիներին, հասկանալ կենդանիների դերը բնության մեջ
Խնդիրներ՝
- Այցի ընթացքում ծանոթանալ կենդանիների հետ
- Խնամել, կերակրել և ձիավարել ձիերի
Լողափնյա ճամբար, օր երկրորդ: Ճամփորդություն դեպի կրթահամալիրի Աստղացուցարան:
Ճամբարականներն այսօր ընդհանուր պարապմունքից հետո, ճամփորդեցին դեպի կրթահամալիրի Աստղացուցարան: Ընկեր Էմանուելի հետ դիտեցինք աստղերի և մոլորակների մասին պատմող տեսաֆիլմեր: Նրանցից շատերն առաջին անգամ էին Աստղացուցարանում և շատ մեծ հետաքրքրությամբ դիտեցին տեսաֆիլմը, իսկ ճամբարականների ակտիվ հարցերն ու պատասխանները, շատ գոհացրեց ընկեր Էմանուելին` ասելով Հարավի խելացի ճամբարականները:
Ճամբարային օրը շարունակեցինք լողավազանում` քարերի գունավորմամբ: Երեխաները լողում էին և հանգստանում, նկարում գուաշով, իսկ ջրում խաղացինք շատ հետաքրքիր խաղեր օղակով և գնդակով:
Այնուհետև այգեգործական աշխատանք արեցին ճամբարականները` հավաքելով Հարավային դպրոցի ծիրանն ու բալը, ջրեցին ծառերն ու ծաղիկները: Մեր հավաքած համեղ և գունեղ մրգերից, պատրաստեցինք ամառային կոմպոտ:
Ամփոփումը տեսաֆիլմերով`
Լողափնյա ճամբար, օր առաջին։ Այցելություն Քանդակի դպրոց
Լողափնյա ճամբարը շարունակվում է։ Հարավային դպրոց-պարտեզի ճամբարականներն օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով, երգ ու պարով, մարզական խաղով։
Ճամբարականերն այսօր քայլքով գնացին Հյուսիսային դպրոց և հանդիպեցին ընկեր Ալիսին։ Քանդակի դպրոցում իմացան, թե ինչպես են աշխատում կավի հետ և ինչ է անհրաժեշտ կավով աշխատելու համար։
Օրն անցավ շատ հագեցած։ Ճամբարականները խաղացին ինտելեկտուալ խաղեր՝ «Թվաբանական լոտո», «Այլ կերպ»,«Աշխարհագրական տեղանքեր»․․․
Այնուհետև լողացին բացօթյա լողավազանում՝ ջրում խաղալով տրամաբանական խաղեր։