Рубрика: 2023-2024 ուստարի, Ձմեռային ճամբար, Խոհանոցային գործունեություն

Ձմեռային ճամբար․ խոհանոցային գործունեություն, համեղ պիցցա

Ձմեռային ճամբարը Հարավային դպրոց-պարտեզում անցնում է շատ հետաքրքրի։ Ճամբարականներն իրականացնում են շատ ուրախ, հետաքրքիր նախագծեր։ Հունվարի 25-ի առավոտը «Փոքրիկ գիտունիկներ» ջոկատի ճամբարականներն օրը սկսեցին խոհանոցում՝ պատրաստելով համեղ պիցցա։

Рубрика: 2023-2024 ուստարի, Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ ազգագրական փառատոն 2024

Նախագիծն այստեղ

Читать далее «Խոհանոցային գործունեություն․ ազգագրական փառատոն 2024»
Рубрика: 2023-2024 ուստարի, Ձմեռային ճամբար, Ազգագրական փառատոն, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ ազգագրական փառատոն 2024․ անգլիական փանքեյքի պատրաստում

Նախագիծ

Մասնակիցներ՝ 5․2 դասարանի ճամբարականներ «Շատախոսներ» ջոկատ

Ժամկետ՝ 18․01․2024

Читать далее «Խոհանոցային գործունեություն․ ազգագրական փառատոն 2024․ անգլիական փանքեյքի պատրաստում»
Рубрика: 2022-2023 ուստարի, Ամառային Ճամբար, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ պատրաստում ենք ելակով տորթ

Նախագիծ

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ և Վայոց Ձորի փոքրաքանակ դպրոցների ճամբարականներ

Ժամկետ՝ Մայիսի 31

Читать далее «Խոհանոցային գործունեություն․ պատրաստում ենք ելակով տորթ»
Рубрика: 2022-2023 ուստարի, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ պատրաստում ենք չամիչով կեքսեր

Նախագիծ

Մասնակիցներ՝ 3․1 և 3․2 դասարանների սովորողներ
Ժամկետ՝ Նոյեմբերի 25
Վայր՝ Հարավային դպրոցի խոհանոց

Նպատակ՝

  • զարգացնել խոհարարական հմտություններ
  • ձևավորել թիմով աշխատելու կարողություն

Նախապատրաստական մաս՝
Պատրաստվում ենք կրթահամալիրի տոնին՝ խմբակային, սիրով, ոգևորությամբ։

Անհրաժեշտ մթերքներ՝
Կարագ, ձու, շաքարավազ, մածուն, փխրեցուցիչ, ալյուր, վանելին, չամիչ։

Ընթացք՝
Երկարօրյայի ընթացքում սովորղները կպատրաստեն չամիչով կեքսեր։ Հարիչով կհարենք բոլոր մթերքները և կդնենք ջեռոցում։ Եփել 180 աստիճանի տակ, 25-30 րոպե։

Ամփոփում՝
Սիրով հրավիրում ենք կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես վաճառքին, համտեսելու մեր պատրաստածը։ Արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար, Խոհանոցային գործունեություն

Լողափնյա ճամբար, օր հինգերորդ

Ճամբարային առօրյան սկսեցինք ընդհանուր պարապունք-տողանով: Այնուհետև ճամբարականները պատրաստեցին մրգային կեքսեր, որն էլ կհամտեսենք այսօր՝ մեր ճամբարական Ջորջի տարեդարձին:

Ճամբարային գործունեությունը շարունակեցինք Հարավային դպրոցից քայլքով գնացինք Մայր դպրոց՝ «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Գրադարանուհի՝ Տիկին Նոնան ծանոթացրեց գրադարանի հետ, ինչպես են օգտվում գրադարանից, բոլոր կանոնները: Ճամբարականները ընտրեցին գիրք իրենց ցանկությամբ և ընթերցեցին: Ես ընթերցեցի Ջաննի Ռոդարիի «Ոչինչից մարդուկը» ստեղծագործությունը և միասին քննարկեցինք:

Մեր հետաքրքիր լողափնյա ճամբարը շարունակվում է: Այսօր ճամբարականները քայլքով Հարավից շարժվեցին Մայր դպրոց, եղան Սեղանի թենիսի սրահում: Ճամբարականներն ընկեր Հասմիկի օգնությամբ սովորեցին և լավ խաղացին թենիս:

Ճամբարականները ուրախ լողից հետո, կատարեցին բնագիտական փորձ, որի համար անհրաժեշտ էր՝ մոմ, ջուր, փուչիկ: Հերթական փորձն անցավ շատ հետաքրքիր: Արտերկրից և այլ դպրոցներից եկած ճամբարականներին շատ դուր եկավ փորձը:

Рубрика: 2021-2022 ուստարի, Նախագծեր, Խոհանոցային գործունեություն

Պատրաստվում ենք Զատկածեսին։ Կեքսերի պատրաստում

Նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 3․2 դասարանների սովորողներ

Օրը՝ ապրիլի 14-ին

Վայրը՝ դպրոցի խոհանոց

Նպատակը՝

Ծանոթացում զատկական-ծիսական խոհանոցին

Խնդիրները՝

  • Խմբակային և անհատական աշխատանքի իրագործում
  • Տոնական սեղանի ուտեստների պատրաստում, համտեսում
  • Կարողությունների ամրապնդում

Նախապատրաստական մաս՝

Սովորողները սկզբում ներկայացրին անհրաժեշտ նյութերը, որից հետո սկսեցին սիրով պատրաստել։ Բաղադրատոմս՝ ձու, շաքարավազ, ձիթայուղ, փխրեցուցիչ, ալյուր, վանիլին, ալյուր, մանր, քաղցր կոնֆետներ։
Ընթացքը՝

Խոհանոցային գործունեության ընթացքում 2․1 և 3․2 դասարանների սովորողները պատրաստեցին տոնական կեքսեր, որոնք վաճառեցինք ցուցահանդես-վաճառքի ժամանակ։
Արդյունքը տեսաֆիլմում՝


Рубрика: 2021-2022 ուստարի, Փորձառություն, Խոհանոցային գործունեություն

Պատրաստում ենք փոխինձ

2-4 տարեկանները, Տյառընդառաջի ծեսին պատրաստեցին ազգային, անուշահամ, քաղցր փոխինձե գնդիկներ։

Փոխարինում՝ Նելլի Կարապետյանին
Տեսաֆիլմը՝ Լիլիթ Հովհաննիսյանի

Рубрика: 2020-2021 ուստարի, Без рубрики, Ուսումնական ճամբար, Խոհանոցային գործունեություն

Դդումով աղցան

Ղափամայի տոնին ընդառաջ 2-3-րդ դասարանի ճամբարականները պատրաստեցին հում դդումով աղցան։ Սովորողները արագ և համեղ աղցանը պատրաստելուց հետո, անմիջապես համտեսեցին։