Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար, Կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

Լողափնյա ճամբար,օր երրորդ: Այց կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

Լողափնյա ճամբարականները իրենց ճամբարային երրորդ օրը սկսեցին ընդհանուր պարապմունքով: Այնուհետև Հարավից քայլքով այցելեցինք մեր կրթահամալիրի քոլեջ` ջերմոց-լաբորատորիա: Տիկին Շողիկի հետ միասին շրջեցինք ջերմոցում, ծանոթացանք բույսերի, թռչունների, ձկների և կրիաների հետ:

Համագործակցային նախագծի շրջանակում, Արևելյան դպրոցի լողափնյա ճամբարի ճամբարականների հետ միասին, տիկին Շողիկի օգնությամբ, նորատունկ բույսեր վերցրինք ջերմոցից և տնկեցինք Արևելյան դպրոցի նորաստեղծ ծաղկանոցում:

Ճամբարային օրը ճամբարականները շարունակեցին Հարավային դպրոցի բացօթյա լողավազանում: Լողավազանում երգեցին, խաղացին գնդակով և օղակով: Ընթացքում ճամբարականներն աշխատում էին գուաշով՝ գունավորելով լողափի քարերը:

Հետաքրքիր և հագեցած ճամբարային օրվա ավարտին, ճամբարականները բերքառատ Հարավի ծիրանենուց և բալենուց հավաքած մրգերից պատրաստեցին ամառային կոմպոտ, որը ճամբարականները կհամտեսեն վաղը:

Ամփոփումը տեսաֆիլմերով՝

Рубрика: 2021-2022 ուստարի, Լողափնյա ճամբար

Լողափնյա ճամբար: Ճամբարականները Ուսումնական ագարակում

Նախագիծ

Վայր՝ Արևմտյան դպրոց-պարտեզ, Ուսումնական ագարակ

Մասնակիցներ՝ ճամբարականներ

Օր՝ հունիսի 23-ին, ժամը 10:40-11:40

Պատասխանատու՝
Լուսինե Սարգսյան
Նպատակ՝

  • Քայլքով գնալ ուսումնական ագարակ, ծանոթանալ կենդանիներին, հասկանալ կենդանիների դերը բնության մեջ

Խնդիրներ՝

  • Այցի ընթացքում ծանոթանալ կենդանիների հետ
  • Խնամել, կերակրել և ձիավարել ձիերի