Рубрика: 2022-2023 ուստարի, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Բնատեխնիկական ստուգատեսի ընթացքում 3․1 դասարանի սովորողները կատարեցին բնագիտական փորձեր։ Փորձերի համար օգտագործեցինք՝ սոդա, կիտրոնի աղ, գույն, ամանի հեղուկ, ջրածնի պերօքսիդ, կալիումի պերմանգանատ, սպիտակ թուղթ, բաժակով ջուր։ Իրականացրինք 3 հետաքրքիր փորձեր՝ «Գազով հյութեր», «Հրաշագործ թուղթը», «Հրաբուխ»:

Рубрика: 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամբար, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձ

Ճամբարականները ուսումնական ճամբարի ընթացքում կատարեցին հերթական հետաքրիքիր բնագիտական փորձը։ Սկզբում պատմեցին փորձի մասին, ներկայացրին անհրաժեշտ պարագաները։

Տեսաֆիլմ՝

Рубрика: 2021-2022 ուստարի, Մայիսյան հավաք, Բնագիտական փորձեր

ԲՆագիտական փորձեր

Երկարացված օրվա սովորողները Մայիսյան 17-րդ հավաքի շրջանակում կատարեցին բնագիտական փորձեր։ Անհրաժեշտ պարագաներ՝ լուցկի, հյութի շիշ, եփած ձու, թուղթ, բաժակ, ջուր, լիմոն աղ, սոդա։ Փորձերը հաջողությամբ իրականացրինք։

Рубрика: 2021-2022 ուստարի, Համագործակցային նախագիծ, Բնագիտական փորձեր

«Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծ

Հարավային դպրոց-պարտեզի 3․1 դասարանի սովորողները քայլքով գնացին Արևելյան դպրոց-պարտեզ՝ 2․5 դասարանի սովորողների հետ իրականացնելու «Բնագիտական փորձեր» համագործակցային նախագիծը։ Երկու հետաքրքիր նոր փորձ իրականացրին։

Տեսաֆիլմը պատրաստել է՝ Գոհար Սմբատյանը

Рубрика: 2021-2022 ուստարի, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

1Ջերմուկի գազը․ իմանալ թե ինչպե՞ս են ստանում ջերմուկի կամ մյուս գազավորված ըմպելիքների գազը․ մեզ անհրաժեշտ է մեկ բաժակ ջուր, մեկ թեյի գդալ սոդա, մեկ թեյի գդալ լիմոնի աղը։ Հերթականությամբ իրար խաղնել և ջուրը կգազավորվի։
2 Յոդի առկայությունը մեզ պետք է մեկ հատ կարտոֆիլ, մեկ հատ խնձոր։ Կտրած խնձորի և կարտոֆիլի վրա լցնում ենք յոդ։ Այնուհետև տեսնում, թե ինչ գույն են ստանում միրգն ու բանջարեղենը։ Կարտոֆիլը ստանում է մանուշակագույն տեսք՝ օսլայի շնորհիվ, իսկ խնձորի վրա յոդը մնում է իր գույնի մեջ։ Քանի որ հասած խնձորի մեջ օսլայի առկայությունը քիչ է կամ չկա։
3․Եփած ձուն շշի մեջ․ ինչպես կարող ենք եփած ձուն գցել նեղ բերանով շշի մեջ․ վառված թուղթը գցել շշի մեջ և վրան դնել եփված ձուն։ Կտեսնենք թե՞ ինչպես ձուն ընկավ բանկայի մեջ։
4․ Ջրով բաժակի գաղտնիքը մեզ անհրաժեշտ ջրով լի բաժակ և անձեռոցիկ։ Ինչպե՞ ս ծածկել բաժակը և շրջել, որ ջուրը չթափվի։
5․ Անտեսանելի մետաղադրամը․ բաժակի տակ դնել 10 դրամանոց մետաղադրամ և լցնել ջուրը։ Մենք աջը և ձախ կողմից նայել բաժակին և կոպեկը չենք տեսնի։

Рубрика: 2021-2022 ուստարի, Ուսումնական ճամբար, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձերի շարք

Բնագիտական ստուգատես նախագծի շրջանակում 2․1 և 3․2 դասարանի սովորողների հետ կատարեցինք բնագիտական փորձեր։ Փորձի ընթացքում սովորողները հետևեցին, երևակայեցին, դիտարկեցին, քննարկեցին։ Սովորողներին շատ դուր եկան բոլոր փորձերը։
Փորձ 1. «Չսուզվող ձուն»
Նկարագրություն․ Փորձի համար մեզ անհրաժեշտ է ջրով լցված երկու բանկա, երկու ձու, 4-5 ճաշի գդալ աղ։ Սկզբում երկու ձուն կդնենք բանկաների մեջ և կտեսնենք, թե ինչպես են իջնում բանկայի տակ։ Հետո մեկ բանկայի մեջ կավելացնենք աղ, որից հետո նորից ձուն կտեղափոխենք բանկայի մեջ։ Այս դեպքում աղով լցված ջուրը ձուն կբարձրացնի վերև։

Փորձ 2. «Չպայթող փուչիկը»
Նկարագրություն․ Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է վառվող մոմ, փուչիկ։ Նախապես փչում ենք փուչիկը, որից հետո լցնում ներսում ջուր և կապում։ Այնուհետև վառվող մոմի վրա պահում ենք փուչիկը։ Զարմանալի է, բայց այն չի տրաքում։ Դա կարող ենք բացատրել այսպես, որ փուչկի ներսում եղած ջուրը տաքությունը կլանում է իր վրա և չի թողնում, որ տրաքի։

Փորձ 3. «Հանգչող կրակը»
Հերթական հետաքրքիր փորձը սովորողները կատարեցին լուցկու հատիկներով։ Նկարագրություն․ Երկու ափսեի մեջ դրեցինք լուցկու հատիկներ և այն վառեցինք։ Ափսեներից մեկը ծածկեցինք ապակե բանկայով , վառվող կրակը անջատվեց, իսկ մյուս ափսեում եղած կրակը դեռ վառվում էր։ Սովորողները բացատրեցին, որ բանկայի տակ թթվածինը վերջացավ, դրա համար այն հագեց։

Փորձ 4․ « Առեղծվածային ձուն»
Նկարագրություն․ Այս փորձի համար մեզ անհրաժեշտ է քացախ, ջրով լի բանկա, ձու։ Բանկայի մեջ լցնում ենք ջուր, վրան ավելացնում ենք 4 ճաշի գդալ քացախ և ձուն դնում մեջը։ 24 ժամ թողնելուց հետո, ձուն հանում ենք քացախաջրից և տեսնում ինչպիսի տեսք է այն ստացել։ Շատ հետաքրքիր փորձ է, որը սովորողներին պահում է ապասման և արդյունքը տեսնելու մեջ։