Рубрика: 2022-2023 ուստարի, Բնագիտական փորձեր

Բնագիտական փորձեր

Բնատեխնիկական ստուգատեսի ընթացքում 3․1 դասարանի սովորողները կատարեցին բնագիտական փորձեր։ Փորձերի համար օգտագործեցինք՝ սոդա, կիտրոնի աղ, գույն, ամանի հեղուկ, ջրածնի պերօքսիդ, կալիումի պերմանգանատ, սպիտակ թուղթ, բաժակով ջուր։ Իրականացրինք 3 հետաքրքիր փորձեր՝ «Գազով հյութեր», «Հրաշագործ թուղթը», «Հրաբուխ»:

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий