Рубрика: 2022-2023 ուստարի, Հունվարյան ճամբար, Բնատեխնիկական ստուգատես

Բնատեխնիկական ստուգատես․նախագիծ

Կազմակերպիչ- Հարավային դպրոց-պարտեզ

Ժամանակահատված ՝ Հունվար 9-30

Անցկացման վայրը՝ Հարավային դպրոց պարտեզ

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ Ստուգատեսը կազմակերպվում է սովորողների, ուսուցիչների ինչու չէ նաև ընտանիքի անդամների համար, որի ընթացքում կներկայացնենք, կբացահայտենք բնության ուսումնասիրման համար տարաբնույթ գործնականորեն կիրառվող փորձեր։ Նախագծի իրականացման ընթացքում կզարգացնենք բնագիտական, ստեղծագործական և տեխնոլոգիական մտածողությունը։

Անվանակարգերը՝

  • Ինքնաշեն խաղալիքներ 
  • Բնատեխնիկական հավելվածներ (հեռախոսային հետաքրքիր ուսումնական հավելվածներ’ ապարների, բույսերի, տեղանքի բարձրության որոշման և այլն)
  • Բնագիտական փորձեր 
  • Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում
  • Դպրոցը՝ բնագիտական շուրջտարյա լաբորատորիա
  • Բնագիտական գործունեությունը ընտանիքում
  • Բնագիտատեխնիական բաց պարապմունքների փաթեթ սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում 
  • Բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրում

Ինքնաշեն խաղալիքներ —  տարբեր նյութերից խաղալիքների ստեղծման ընթացքը, խաղի կանոնները, ցուցադրումը:

Բջջային հավելվածներ — սովորողների հետ փնտրել, գտնել հեռախոսային հավելվածներ, որոնք կարելի է կիրառել բնագիտական ուսումնական պարապմունքների ժամանակ։ Յուրաքանչյուր հավելվածի համար ստեղծել ուղեցույց, որը կօգնի տվյալ հավելվածից օգտվողին։

Իմ ստեղծած գործիքը, հայտնի գործիքի նոր կիրառում: Սովորողները ներկայացնում են տանը կամ դպրոցում իրենց կողմից ստեղծած գործիքները, որոնք կիրառելի են առօրյա կյանքում, կարելի է նաև հին իրերին, թափոններին նոր կիրառություն տալ։ Կրտսեր տարիքի սովորողները կարող են նաև ներկայացնել իրենց ծնողների օգնությամբ ստեղծած գործիքները: 

Ուսուցողական խաղերի և ծրագրերի կիրառություն: Այս անվանակարգում սովորողները ներկայացնում են իրենց կողմից հաճախ օգտագործվող ուսուցողական խաղերն ու ծրագրերը, որոնք օգնում են ուսումնական պրոցեսի ընթացքում: Առավել բարձր կգնահատվեն հեղինակային խաղերն ու ծրագրերը:

Դպրոցը՝  բնագիտական շուրջտարյա լաբորատորիա, բնագիտական փորձեր:Դասավանդողները սովորողների խմբի հետ ներկայացնում են դպրոց պարտեզում աստեղծված միջավայրը, ներքին, արտաքին ջերմոցները, ծաղկանոցները, իրենց կողմից կատարած բնագիտական փորձերը։

Բնագիտատեխնիկական գործունեությունը ընտանիքում։ Սովորողն իր ընտանեկան դպրոցում ներկայացնում է իր բնագիտական գործունեությունը /բնագիտական փորձեր, կանաչ անկյուն կամ ծաղկանոց, բույսի կամ կենդանու խնամք և այլն/։

Բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրում։ Դասվարները ներկայացնում են են իրեն և սովորողների բնագիտական գործունեությունը իմացումի հրճվանք ծրագրով։

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий