Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո․ հոկտեմբեր

«Գիտունիկ» ռադիոյի այս եթերաշրջանի թողարկումները կլինեն հետևյալ բնույթի։ Կոմիտասյան օրերի շրջանակում, պատմում ենք Կոմիտաս վարդապետի մասին, տոնացույցի օրերից, պատմում են ուսուցչի տոնի և Երևանի տոնի մասին։ Սովորողները հաջորդ թողարկման ընթացքում կպատմում նաև համագործակցային նախագծի մասին և հետաքրքիր օր ունենալու մասին։ Վերջում կամփոփենք բոլոր ռադիոները՝ աշնանային ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի ընթացքում։

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий