Рубрика: 2022-2023 ուստարի, Փորձառություն

Խաղ-համտեսում

2-4 տարեկաններն այսօր խաղացին խաղ-համտեսում, որի ժամանակ պետք է ուտեին մրգեր առանց ձեռքերի օգնությամբ։ Փոքրիկների մոտ շատ լավ ստացվեց։

Արդյունքը՝

Փոխարինում՝ Լիլիթ Հովհաննիսյանին

Рубрика: 2022-2023 ուստարի, Ուսումնական ճամփորդություն

Բանաստեղծական ֆլեշմոբ Թումանյանի թանգարանում․ այցելության ամփոփում

3․1 դասարանի սովորողները այցելել են Թումանյանի թանգարան։ Ծանոթանալով կյանքի հետաքրքիր մանրամասներին, թանգարանում դիտեցինք հեքիաթների հիման վրա նկարած մուլտֆիլմեր, իրականացրինք բանաստեղծական ֆլեշմոբ։ Սովորողները իրենց բլոգներում տեղադրեցին լուսանկարներ թանգարանից և գրեցին ճամփորդապատում։

Նախագիծն՝ այստեղ

Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո․ նոյեմբեր ամսվա հաշվետվություն


Գիտունիկ ռադիոյի նոյեմբեր ամսվա թողարկումների ընթացքում սովորողները պատմում են՝

  • «Սեբաստացու օրեր»-ի ընթացքում ունեցած համագործակցային նախագծի մասին։ «Թամզարա» պարի ուսուցում:
  • Սովորողները պատմում են մի քանի կանոններ, ինչպես պետք է պահել թանգարանում։
  • Այցելություն Հովհաննես Թումանյանի թանգարան։

Նախագիծն՝ այստեղ

«Գիտունիկ» ռադիո #5

«Գիտունիկ» ռադիո #6

«Գիտունիկ» ռադիո #7

Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո#7

«Գիտունիկ» ռադիոյի այս թողարկմանը սովորողները պատմում են իրենց տպավորությունների, դեպի Թումանյանի տուն-թանգարան կատարած ճամփորդության մասին: Ռադիոյի այս թողարկումը ձայնագրում ենք Թումանյանի տուն-թանգարանում։

Մասնակիցներ՝ 3․1 դասարանի սովորողներ, թանգարանի աշխատակիցներ
Համակարգող՝ Լուսինե Սարգսյան

Рубрика: 2022-2023 ուստարի, Ուսումնական ճամփորդություն

Այցելություն Թումանյանի թանգարան

Մասնակիցներ`Հարավային դպրոցի 3.1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ՝ Թամարա Մարիմյան, Լուսինե Սարգսյան

Читать далее «Այցելություն Թումանյանի թանգարան»
Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո#6

«Գիտունիկ» ռադիոյի այս թողարկման ընթացքում սովորողները պատմում են այն բոլոր կաննոները, որը մասին պետք է իմանան թանգարաններ այցելողները՝ մեծերը և փոքրերը, բոլոր սովորողները։

Հաղորդավարներ` Վիկտորյա Սահակյան, Ալեքսեյ Ստեփանյան, Փյունիկ Առաքել

Համակարգող` Լուսինե Սարգսյան

Рубрика: 2022-2023 ուստարի, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ պատրաստում ենք չամիչով կեքսեր

Նախագիծ

Մասնակիցներ՝ 3․1 և 3․2 դասարանների սովորողներ
Ժամկետ՝ Նոյեմբերի 25
Վայր՝ Հարավային դպրոցի խոհանոց

Նպատակ՝

  • զարգացնել խոհարարական հմտություններ
  • ձևավորել թիմով աշխատելու կարողություն

Նախապատրաստական մաս՝
Պատրաստվում ենք կրթահամալիրի տոնին՝ խմբակային, սիրով, ոգևորությամբ։

Անհրաժեշտ մթերքներ՝
Կարագ, ձու, շաքարավազ, մածուն, փխրեցուցիչ, ալյուր, վանելին, չամիչ։

Ընթացք՝
Երկարօրյայի ընթացքում սովորղները կպատրաստեն չամիչով կեքսեր։ Հարիչով կհարենք բոլոր մթերքները և կդնենք ջեռոցում։ Եփել 180 աստիճանի տակ, 25-30 րոպե։

Ամփոփում՝
Սիրով հրավիրում ենք կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես վաճառքին, համտեսելու մեր պատրաստածը։ Արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։