Рубрика: 2022-2023 ուստարի, Խոհանոցային գործունեություն

Խոհանոցային գործունեություն․ պատրաստում ենք չամիչով կեքսեր

Նախագիծ

Մասնակիցներ՝ 3․1 և 3․2 դասարանների սովորողներ
Ժամկետ՝ Նոյեմբերի 25
Վայր՝ Հարավային դպրոցի խոհանոց

Նպատակ՝

  • զարգացնել խոհարարական հմտություններ
  • ձևավորել թիմով աշխատելու կարողություն

Նախապատրաստական մաս՝
Պատրաստվում ենք կրթահամալիրի տոնին՝ խմբակային, սիրով, ոգևորությամբ։

Անհրաժեշտ մթերքներ՝
Կարագ, ձու, շաքարավազ, մածուն, փխրեցուցիչ, ալյուր, վանելին, չամիչ։

Ընթացք՝
Երկարօրյայի ընթացքում սովորղները կպատրաստեն չամիչով կեքսեր։ Հարիչով կհարենք բոլոր մթերքները և կդնենք ջեռոցում։ Եփել 180 աստիճանի տակ, 25-30 րոպե։

Ամփոփում՝
Սիրով հրավիրում ենք կրթահամալիրի տոնին՝ ցուցահանդես վաճառքին, համտեսելու մեր պատրաստածը։ Արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։