Рубрика: 2022-2023 ուստարի, Նախագծեր, Կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա

Քոլեջի «Գարդենիա» ջերմատանը: Սերմնահավաք, կենդանիների խնամք

Նախագիծն այստեղ

Ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաքի շրջանակում, իրականացրինք համագործակցային նախագիծ։ Երկարացված օրվա սովորողներն այցելեցին կրթահամալիրի ջերմոց-լաբորատորիա։ Տիկին Շողիկի օգնությամբ Գելենիում ծաղկից հավաքեցին սերմեր, իմացան ինչպիսի սերմերի տեսակներ կան և տարվա որ եղանակին պետք է ծաղկից սերմ վերցնել։ Հավաքած սերմերը տեղավորեցին սերմադարանի մեջ, որն էլ շուրջտարյա նախագծի ընթացքում, կցանեն Հարավային դպրոց-պարտեզի ջերմատանը և բակում։

Այնուհետև խնամեցին, սիրեցին, կերակրեցին թութակին, կրիային, ճագարին, ծովախոզուկներին, ձկներին։