Рубрика: 2021-2022 ուստարի, Մանկավարժական ակումբ

Ի՞նչ և ինչու՞ ենք սովորեցնում դպրոցում։ Բորիս Բիմ-Բադ

Յուրաքանչյուր մարդ պետք է լավ կրթություն ստանա, գրի և խոսի ճիշտ, գեղեցիկ, սահուն, անկաշկանդ, անսխալ։ Դրա համար ուսուցիչը հենց առաջին դասարանից պետք է երեխային սովորեցնի, կրթի, դաստիարակի, լինի հոգատար մեծ ընկեր։ Եթե ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ լիակատար կենսագործել (ընտանիք, փողոց, շրջապատ․․․),ապա ուսուցչի խնդիրն է ապահովել դա՝ կատարելով իր առաքելության նվազագույնը՝ գիտակցելով, անշուշտ, որ ճիշտ հայեցի դաստիարակելը նրա աշխատանքն է։ Հատկապես կրտսեր դպրոցում սովորողները հույժ «դյուրաթեք» են, նույնիսկ մանրուք թվացող ամեն ինչ ընդօրինակում են, հատկապես իրենց ուսուցիչներից․․․