Рубрика: 2021-2022 ուստարի, Նախագծեր

«Նորատունկ ծաղիկներ» նվիրված մայրիկներին

Նախագիծ

Մասնակիցներ՝ 2․1 և 3․2 դասարանների սովորողներ
Ժամանակահատված՝ մարտ-ապրիլ
Նպատակ՝

  • Նախագիծի նպատակն է «Մայրիկատոն» նախագծի շրջանակում սովորողների հետ ծաղկի կտրոնից ստանալ թաղարով ծաղիկներ և նվիրել մայրիկներին։

Խնդիրներ՝

  • Տարբերել և ճանաչել ծաղկի սերմը, արմատը, ցողունը, տերևներն ու ծաղիկը․
  • Խմբային և անհատական աշխատանք բույսերի հետ․

Նախագծին ուղղված հարցեր՝
Նախապատրաստական փուլում զրույց-քննարկում կունենանք սովորողների հետ։

  • Ի՞նչ նշանակություն ունեն սենյակային բույսերը մարդու կյանքում:
  • Որքանո՞վ է կարևոր և անհրաժեշտ բույսերի դերը բնության մեջ։
  • Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ծաղիկների  նվիրումը աղջիկներին, մայրիկներին, դասավանդողներին՝ ծաղիկ նվիրելու կուլտուրան։
  • Ինչպե՞ս ստեղծել էկոլոգիապես մաքուր միջավայր:

Նախագծի ընթացք՝

Սովորողները ծանոթանում են նախագծին, պարզաբանում առաջացած հարցերը, առանձնացված բույսերը վերատնկվում են  թաղարների մեջ։

  • Ինչպես ծաղկից կտրոն վերցնել
  • Թաղարների պատրաստում և ձևավորում
  • Կտրոնների բազմացում
  • Կտրոնների տնկում թաղարների մեջ
  • Ստեղծած բույսերի խնամք
  • Թաղարների նվիրում մայրիկներին

Արդյունքներ՝

Սովորողները նախագծի ընթացքում տեղեկություն ստացան բույսերի օգտակարության, բույսի խնամքի, բազմացման մասին, իրականացրին տեխնոլոգիական աշխատանք և ունեցան թաղարով ծաղիկ, որն էլ նվիրեցին մայրիկներին։

Ամփոփում՝