Рубрика: 2021-2022 ուստարի, Նախագծեր

Մայրիկատոն․ինչպիսի՞նն է իմ մայրիկը

Նախագիծ

Ժամանակահատվածը՝ Մարտի 1-ից Ապրիլի 10-ը

Մասնակիցներ՝ 2․1 և 3․2 դասարանների սովորողներ

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Խնդիրներ՝

  • Ինքնուրույն արտահայտվելու կարողություն
  • Հմտությունների, կարողությունների և գիտելիքների ձևավորում
  • Սովորածը, գործնականորեն կիրառեն

Նպատակը՝

  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը
  • Ամենալավ ընկերը կյանքում՝ «Մայրիկն» է
  • Ստեղծագործական մտածողության զարգացում

Ընթացքը՝

Սովորողները բարության մթնոլորտ կստեղծեն յուրաքանչյուր մարդու կյանքում ամենաթանկ բանի՝ մայրիկի մասին։ Մեծ սիրով կներկայացնեն իրենց մայրիկին։

Պար- բոլորով կպարեն ազգային պարեր

Երգ- խմբակային կատարում «Անուշ մայրիկ», «Գարուն, գարուն է»

Նկարում է․ Փյունիկ Առաքելը, Վիկա Սահակյանը, Միքայել Դալլաքյանը «Իմ
գեղեցկուհի մայրիկը»։

Տեխնոլոգիական գործունեություն ՝ «Պատրաստում ենք ծաղկեփունջ»

Սովորողները բանաստեղծությունների տեսքով բարեմաղթանքներ կնվիրեն մայրիկներին․

  • Մայրիկը նոր գարունն է
  • Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում
  • Մայրիկը ամռան կանաչն է
  • Իմ հոգատար բարի մայրիկ,
  • Մայրիկը լույսի շողն է
  • Բարի ժպտուն քո աչքերը,
  • Մայրիկը իմ գեղեցկությունն է․․․
  • Մեզ բոլորիս սեր է տալիս։

Անհրաժեշտ պարագաներ՝ երաժշտական գործիք դաշնամուր, համակարգիչ

Արդյունքը՝ տեսաֆիլմով