Рубрика: 2021-2022 ուստարի, Ամառային Ճամբար

Ամառային ուսումնական ճամբար 2022

Նախագիծ

Տևողությունը՝ Մայիսի 30-ից հունիսի 10 

Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Երկարացված օրվա ճամբարականներ

Նպատակ՝

  • Ուսուցողական, հետաքրքիր, նախագծերի իրականացում, լողափնյա ճամբարներ
  • Ուսումնական բաց, գրավիչ միջավայր, հագեցած առօրյա

Խնդիրներ՝
Նախագծային ուսուցման ուսումնական ճամբարները, սովորողներին թույլ կտան կարողությունների, հմտությունների, երևակայությունների նոր բացահայտումներ։

Ճամբարային օրերին անհրաժեշտ ուսումնական պարագաներ, իրեր.

  • արևային և լողափնյա ակնոցներ
  • մարզակոշիկ
  • լողի պարագաներ/լողազգեստ, ռետինե հողաթափ, գլխարկ, սրբիչ/
  • արևային գլխարկ
  • մարզահագուստ
  • ջրի շիշ

Ճամբարի ընթացքում՝

Ճամբարականները ամառային ճամբարի ժամանակ կունենան՝

լող, պար, երաժշտություն, կերպարվեստ, ընթերցանություն, շախմատ, տրամաբանական խաղեր, ազգային խաղ ու պար, հեծանվավարություն, վազք, ճամփորդություններ, համագործակցային նախագծեր, համեղ խոհանոց, բնագիտական փորձեր, բակային, մարզական խաղեր, միջավայրի խնամք։

Ճամբարային օրեր ըստ ուղղվածության

  • Մայիսի 30՝ պղպջակների օր
  • Մայիսի 31՝ թարս օր
  • Հունիսի 1՝ պաղպաղակի օր
  • Հունիսի 2՝ բնագիտական փորձեր, կառուցողական խաղեր
  • Հունիսի 3՝ սանրվածքների օր
  • Հունիսի 6՝ ակնոցների օր
  • Հունիսի 7՝ դիմակների, գլխարկների օր
  • Հունիսի 8՝ արտասովոր լողազգեստների օր
  • Հունիսի 9՝ ֆեյս-արտ դիմապատկերներ
  • Հունիսի 10՝ պարային ֆլեշմոբերի օր

ՈՒսումնական ճամբարի ամփոփում՝՝ նախագծեր