Рубрика: 2021-2022 ուստարի, Դպիր

Երկարացված օրվա ճամբարը կրթահամալիրում

Առաջին անգամ կրթահամալիր մուտք եմ գործել 2016 թվականին որպես ուսանող և սովորել եմ «Մխիթար Սեբաստացի» քոլեջի «Գրադարանային գործ» բաժնում: Ուսանելու տարիներին բազմիցս կամավորական աշխատանքներ եմ կատարել Մայր դպրոցի գրադարանում: 2020 թվականի ուստարվա սկզբից աշխատել եմ Հարավային դպրոցում: Կատարել եմ կամավորական աշխատանք, այնուհետև անցել եմ քառօրյա վերապատրաստում և աշխատել երկարացված օրվա կազմակերպիչ: Առաջին օրվանից տպավորություններս եղել են հետաքրքիր և բազմազան։ Կրթահամալիրում նոր բացահայտումներ կատարեցի, ճանաչեցի սեբաստացիական աշխարհը՝ իր ողջ խորությամբ և հմայքով։ Կրթահամալիրը համարվում է միակ մեդիադպրոցը հանրապետությունում, որտեղ սովորողին հնարավորություն է ընձեռվում ինքնաբացահայտվելու, ստեղծագործելու, աշխարհայացի ձևավորման դրսևորման և կայանալու գործընթացում։
Որպես երկարացված օրվա կազմակերպիչ փորձեմ ներկայացնել իմ գործունեությունը։
Ուսումնական նախագծային աշխատանքը նպատակ է հետապնդում կարողությունների ձևավորման, հմտությունների կատարելագործման, երևակայության զարգացման, ստեղծագործական մտքի դրսևորման կայացման գործընթացում։ Երկարացված օրվա աշխատանքը կազմակերպող-դասավանդողը հաշվի է առնում սովորողների տարիքային առանձնահատկությունները, կարողությունները, հետաքրքրությունները։ Կազմակերպիչը պետք է լինի խորհրդատուի, ուղղորդողի դերում և հնարավորություն ստեղծի սովորողին ինքնուրույն աշխատելու, դրսևորվելու համար։
Ուսումնական նախագծի թեմաները ընտրվում են կրթահամալիրում գործող ուսումնական օրացույցի համաձայն: Նախագիծը պետք է ունենա սկիզբ, ընթացք և ավարտ։ Պետք է հստակ ձևակերպված լինի նպատակը և խնդիրները։ Նախձեռնող-դասավանդող ուսուցիչը ոչ միայն սովորեցնող է, այլ սովորող։ Կարևոր եմ համարում ուսումնական տարվա ընթացքում ճամբարային գործունեությունը և՛ կազմակերպչի աշխատանքում, և՛ կազմակերպչի մասնակցությունը ուսումնական ճամբարներում։
Իմ մուտքն էլ եղել է Վաղաշենի մանկավարժական, բնապահպանական եռօրյա ճամբարով, որտեղ անմիջական ներգրավածություն եմ ունեցել նախագծերի իրականացման գործընթացին ։Ճամբարի երկրորդ օրը մեզ միացան նաև տիար Բլեյանը և ԿԳՄՍ նախարարության աշխատակից, ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Սիսակյանը։ Միասին անցկացրինք մանկավարժական զրույց-քննարկում ։
Ներկայացնեմ իմ հեղինակային նախագծերը, որոնք իրականացրել եմ 2021-22 թվականներին։
«Ձոն մայրիկին» նախագծի շրջանակում «Մայրիկատոն» խորագրով հանդիպում,որին ներկա են եղել Հարավային դպրոցի սովորողները և դասավանդողները։ Նախագիծը իրականացնելիս համագործակցել ենք լրացուցիչ կրթության դասավանդողներ Էլեն Բաղդասարյանի և Գայանեի Գալստյանի հետ։ Սովորողները կարդում էին իրենց հեղինակային ստեղծագործությունները:
Հեղինակել եմ նաև «Նորատունկ ծաղիկներ» նվիրված մայրիկներին նախագիծը: Ծաղիկներից վերցրել ենք կտրոններ և դրել, որ արմատակալի։ Արմատակալելուց հետո երկարացված օրվա սովորողները տեղափոխել են թաղարների մեջ։ Սովորողները նախագծի ընթացքում տեղեկություն ստացան բույսերի օգտակարության, խնամքի, բազմացման մասին: Իրականացրին տեխնոլոգիական աշխատանք, և ունեցանք թաղարով ծաղիկ, որն էլ սովորողները մայրիկատոնին նվիրեցին մայրիկներին։

«Ձմերուկի օր» նախագիծը իրականացնելիս անդրադարձել ենք մաթեմատիկային, բնագիտությանը ։ Երկարացված օրվա սովորողները նախագծի վերջում, կտրեցին, համտեսեցին և հյուրասիրեցին ձմերուկները երկարացված օրվա ճամբարականներին և դասավանդողներին։

Читать далее «Երկարացված օրվա ճամբարը կրթահամալիրում»