Рубрика: 2021-2022 ուստարի, Ճամփորդություններ, Թումանյանական օրեր

Ուսումնական ճամփորդություն Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Опубликовано 

«Կարդում ենք Թումանյան» ուսումնական նախագծի շրջանակներում ներկայացման դիտում

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի 3․3 դասարանի սովորողներ

Օրը՝ փետրվարի 24

Ժամը՝ 11:15-13:30

Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան թատրոն

Ներկայացում՝ Թումանյանի հեքիաթները

Նպատակներ, խնդիրներ

  • ծանոթացում թատրոն, կինոթատրոն հաճախելու մշակույթին,
  • միասին ճամփորդելու հմտությունների զարգացում,
  • ներկայացման դիտում,
  • դիտելու, տեսածը պատմելու վերլուծելու հմտությունների զարգացում։

Արդյունքը՝

Արդյունքում սովորողները կծանոթանան թատերական մշակույթի հետ, կդիտեն ներկայացումը, կկիսվեն տպավորություններով։

Դասվար՝ Սեդա Խաչատրյան
Օգնական՝ Լուսինե Սարգսյան

Ամփոփում՝
Թումանյանական հեքիաթների ընտրանի դիտեցինք թատրոնում, ունեցանք ուղիղ միացումներ, կարդացինք Թումանյան։ Սովորողները շատ ոգևորված նայեցին բոլոր տաս հեքիաթները։
Ֆոտոշար՝

Ուղիղ միացում 1, Ուղիղ միացում 2Ուղիղ միացում 3

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий