Рубрика: 2021-2022 ուստարի, Մանկավարժական ակումբ

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան

ՀՀ կրթության համակարգում օրենսդրության մեջ վերջին շրջանում ամրագրված օրենքները, պահանջում են դպրոցներում(ուսումնական հաստատություններում )ուսուցման անհրաժեշտ պայմաններ ստեղծել կարիքներով երեխաների համար։ Այդ երեխաներին պետք է կրթության մեջ ներառել, իրենց հասակակիցների հետ հավասար ուսուցման անհրաժեշտ պայմաններ ստեղծել։ Այս կրթական ծրագիրը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում վաղուց գործում է, որտեղ սովորողների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հոգեբաններ։ Դասավանդողի և սովորողի աշխատանքում, ուսումնական նյութի մատուցումն իրականացվում է աստիճանաբար՝ սովորողի հնարավորություններին, կարիքներին ու հետաքրքրություններին համապատասխան։ Կարևոր է անպայման հաշվի առնել այն հանգամանքը, որ յուրաքանչյուր սովորող ունի աշխատելու իր հնարավորությունները։ Այդ պատճառով անհրաժեշտ է ցուցաբերել անհատական մոտեցում՝ յուրաքանչյուր սովորողին տալով իր առանձնահատկություններին ու կարողություններին համապատասխան հանձնարարություն։ Կարևորում եմ յուրաքանչյուր սովորողի համար կազմած անհատական աշխատանքները։
Շատ ծնողներ ցանկանում են, որ իրենց երեխաներն ընդունված լինեն շրջապատի, դասընկերների կողմից։ Կարևորում եմ այսպիսի երեխաների հետ աշխատելիս ծնող-ուսուցիչ կապը։ Ծնողները պետք է իրենց երեխաների խնդիրները չթաքցնեն, որպեսզի դասավանդողի աշխատանքը լինի ավելի արդյունավետ։
Ներառական կրթության շրջանակում ձևավորվում է մի մոտեցում, որը հնարավորություն է տալիս հաշվի առնել յուրաքանչյուր սովորողի անհատականությունն ու ուսումնական տարբեր պահանջմունքները։ Կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր սովորող դիտարկվի, որպես ուսումնական խմբի եզակի անդամ։
Ուսուցման գործընթացում հաջողություւններ ունենալու հարցում, կարևորում եմ հետևյալ պայմանները․
Դասավանդողը պետք է խրախուսի սովորողի նույնիսկ ամենաաննշան հաջողությունները, ուշադրություն դարձնի ցանկացած ճիշտ պատասխանի։
Անհրաժեշտ է անընդհատ հետևել սովորողի կարողություններին և առաջընթացին, ինչ կարող է անել նա միայնակ կամ դասավանդողի օգնությամբ։
Որքան հնարավոր է՝ պետք է անհատականացնել ուսումնառության ընթացքը՝ սովորողին հանձնարարելով ավելի մատչելի առաջադրանքներ։
Նյութի յուրացման համար անհրաժեշտ է շատ ժամանակ, ջանքեր և՛ դասավանդողի, և՛ սովորողի կողմից, բայց դասավանդողը պետք է ցանկացած պարագայում ոգևորի սովորողին։

Читать далее «Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան»