Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո #33

«Գիտունիկ» ռադիոյի հերթական թողարկման ընթացքում ճամբարականները պատմում են ամառային լողափնյա ճամբարի ուրախ առօրյայի մասին։ 3-րդ դասարանի ճամբարականները շրջում են դպրոցում և հարցազրույց վերցնում տարատարիք ճամբարականներից, թե ինչպես են անցկացնում ճամբարային վերջին օրը Հարավային դպրոց-պարտեզում։

Համակարգող՝ Լուսինե Սարգսյան

Մասնակիցներ՝ Հարավային դպրոցի-պարտեզի տարատարիք ճամբարականներ

Հաղորդավարներ՝ Նարե Մկրտչյան, Արեգա Հովհաննիսյան, Արամ Ղազազյան

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий