Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո #27

Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է։ «Գիտունիկ» ռադիոյի ապրիլ ամսվա վերջին թողարկման ընթացքում սովորողները պատմում են պարի մասին․ ինչպիսի պարի տեսակներ գիտեն, պարի պատմությունը, որոնք են սովորողների սիրելի ազգային պարերը։Սովորողները նախապես տեղեկություն էին գտել համացանցից ազգային պարերի մասին, որն էլ սիրով կներկայացնեն ունկնդրին։

Համակարգող՝ Լուսինե Սարգսյան

Հաղորդավարներ`Միքայել Համբարձումյան, Նարե Կյուրեղյան, Արեգա Հովհաննիսյան

Մասնակիցներ՝ երկարացված օրվա սովորողներ, դասավանդողներ

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий