Рубрика: 2022-2023 ուստարի, «Զատիկ» նախագիծ

«Զատկի տոնը» նախագիծ

Նախագիծ

Մասնակիցներ՝ 3․1 և 3․2 դասարանների սովորողները
Ժամկետ՝ մարտի 20-ից ապրիլի 10-ը
Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Նպատակ՝

  • Տոնի մասին տեղեկություն(երբ և ինչու են նշում քրիստոնյաները Զատկի տոնը)
  • Զատկի տոնի կարևորությունը մեր ընտանիքներում
  • Անհատական և խմբակային աշխատանքների իրականացում
  • Զատկական ուտեստների պատրաստում, խոհանոցային գործունեություն

    Խնդիրներ՝
  • Կարողությունների, հմտությունների զարգացում
  • Տրամաբանական մտածողության զարգացում
  • Խոսքի զարգացում

Նախապատրաստական մաս

Տոնին նախապատրաստվելու համար պատրաստում ենք ածիկ՝ ցորենից, գարուց, ոսպիս և շատ այլ սերմերից։ Ծեսին ընդառաջ սովորողները կատարում ենք տեխնոլոգիական, խոհանոցային աշխատանքներ։
Սովորում ենք հանելուկներ,ասիկներ, առած-ասացվածքներ, լուծում տրամաբանական ուրախ-զատկական խնդիրներ։ Սովորողները սովորում են զատկական երգեր։

Զատկական երգեր՝

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий