Рубрика: 2022-2023 ուստարի, «Ձոն» մայրիկին

«Ձոն կամ մայրիկատոն» նախագիծ

Նախագիծ

Ժամանակահատված՝ Մարտի 1-ից Ապրիլի 7-ը

Մասնակիցներ՝ 3.1 և 3․2 դասարանների սովորողներ

Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Խնդիրներ՝

  • Ինքնուրույն արտահայտվելու կարողություն
  • Հմտությունների, կարողությունների և գիտելիքների ձևավորում
  • Սովորածը, գործնականորեն կիրառեն

Նպատակ՝

  • Զարգացնել սովորողների բանավոր խոսքը
  • Ամենալավ ընկերը կյանքում՝ «Մայրիկն» է
  • Ստեղծագործական մտածողության զարգացում

Ընթացք`

Սովորողները բարության մթնոլորտ կստեղծեն յուրաքանչյուր մարդու կյանքում ամենաթանկ բանի՝ մայրիկի մասին։ Մեծ սիրով կներկայացնեն իրենց մայրիկին։

Պար— բոլորով կպարեն ազգային պարեր` «Բուբուլ», «Թամզարա»։

Երգ— խմբակային կատարում «Անուշ մայրիկ», «Գարուն, գարուն է»

Նկարում են- Փյունիկ Առաքելը, Վիկա Սահակյանը, Եվա Ցիրունյանը «Իմ
գեղեցկուհի մայրիկը» նկարաշարը։

Տեխնոլոգիական գործունեություն ՝ «Պատրաստում ենք ծաղկեփունջ», «Թղթե ծաղիկներ»

Սովորողները բանաստեղծությունների տեսքով բարեմաղթանքներ կնվիրեն մայրիկներին․

  • Մայրիկը նոր գարունն է
  • Մայրիկ ես քեզ շատ եմ սիրում
  • Մայրիկը ամռան կանաչն է
  • Իմ հոգատար բարի մայրիկ,
  • Մայրիկը լույսի շողն է
  • Բարի ժպտուն քո աչքերը,
  • Մայրիկը իմ գեղեցկությունն է․․․
  • Մեզ բոլորիս սեր է տալիս։

Անհրաժեշտ պարագաներ՝ երաժշտական գործիք դաշնամուր, համակարգիչ, հեռախոս։

«Գիտունիկ» ռադիոյի ընթացքում սովորողները կպատմեմ իրենց մայրիկների մասին, կնկարագրեն նրանց արտաքին և ներքին աշխարհը։

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий