Рубрика: 2022-2023 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո #18

«Գիտունիկ» ռադիոյի փետրվարյան հերթական թողարկման ընթացքում սովորողները պատմում են գրքի տոնի և ամենայն հայոց բանաստեղծ` Հովհաննես Թումանյանի մասին:

Տեղեկություն՝ Գիրք նվիրելու օր, Հայաստանում և Արցախում 2008 թվականից նշվող նախաձեռնություն։ Օրը նշվում է յուրաքանչյուր տարի՝ փետրվարի 19-ին՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը։
Աղբյուրը՝ Վիքիպեդիա

Համակարգող` Լուսինե Սարգսյան

Հաղորդավարներ`Գագիկ, Վարդան, Միքայել, Արեգա

Մասնակիցներ`3-րդ դասարանի սովորողներ

Ձայնագրությունը կատարել են սովորողները` երկարացված օրվա ընթացքում:

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий