Рубрика: 2022-2023 ուստարի, Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր․ գրքի տոն

Կրթահամալիրում ամեն տարի փետրվարին իրականացնում ենք Թումանյանական օրեր նախագիծը, որի ընթացքում տոնում ենք գիքի տոնը և լեզվի միջազգային օրը։

Մասնակիցներ՝ 3-րդ դասարանների սովորողներ

Ժամանակահատված՝ 01․02-25․02

Նպատակը՝

  • Ծանոթանալ Թումանյանի ստեղծագործություններին
  • Տեղեկանալ Հովհաննես Թումանյանի կենսագրությանը
  • Ուսուցաճանաչողական ճամփորդություններ

Նախագծի ընթացքում կհամագործակցեմ դասվարների հետ։

Մուտֆիլմեր՝ Անբան Հուռին, Քաջ Նազարը, Սուտասանը, Ոսկու կարասը, Պոչատ աղվեսը:

Բանաստեղծություններ՝ Իրիկուն, Մարտ, Ամենից լավ տունը, Մի բաց նամակ ամենքին, Մարտ:

Մայրենի-ռադիո

Ամեն հեքիաթից մի հերոս ենք ընտրում և հորինում նոր հեքիաթ, պատրաստում ենք ռադիոթողարկումներ։  Փորձում ենք հեքիաթներին տալ ռոդարիական լուծումներ։

Տեխնոլոգիական գործունեություն՝

Երեխաները փորձում են իրենց պատկերացմամբ նկարել Հովհաննես Թումանյանին, կավով քանդակել, պլաստիլինով ծեփում ենք հերոսներին:

Ամփոփում՝ Երեխաները փորձում են իրենց պատկերացմամբ նկարագրել Հովհաննես Թումանյանին:

Արդյունքը տեսաֆիլմում՝

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий