Рубрика: 2021-2022 ուստարի, Սովորող-սովորեցնող նախագիծ

Սովորող-սովորեցնող նախագիծ

Անվանում` Սովորող-սովորեցնող

Վայր` Հարավային դպրոց-պարտեզ

Օր` Մայիսի 6-ին

Մասնակիցներ`1- 2-3-րդ դասարանների սովորողներ

Նպատակ`

2-3-րդ դասարանի սովորողները 1-ին դասարանցիներին սովորեցնում են word և Paint համակարգչային ծրագրերը։

Խնդիրներ`

  • Կարողությունների և հմտությունների փոխանցում
  • Խմբային, անհատական աշխատանքներ
  • Սովորածը ամրապնդել, վերհիշել

Ընթացք՝

Սովորողները նախապես ցույց կտան իրենց բլոգներում արված աշխատանքները, կպատմեն ծրագրերի մասին, այնուհետև կսովորեցնեն։

Արդյունքներ՝ սովորողների բլոգներում

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий