Рубрика: 2023-2024 ուստարի, Ռադիո

«Գիտունիկ» ռադիո #21

«Գիտունիկ» ռադիոյի հերթական գարնանային թողարկման ընթացքում սովորողները պատմում են Զատկատոնի մասին: Ռադիոնյութի ընթացքում կարող եք լսել զատկական ասիկներ, զատկական երգեր:

Համակարգող` Լուսինե Սարգսյան

Հաղորդավարներ` Վիլհելմ Հովհաննիսյան, Նարե Կյուրեղյան

Մասնակիցներ` 1.1 և 4.1 դասարանների սովորողներ

Ռադիոնյութը ձայնագրվել է երկարացված օրվա ընթացքում: Տեղեկատվական նյութի ընտրությունն իրականացրել են սովորողները` նախապես տեղեկություններ գտել Զատկի տոնի մասին:

Автор:

Ողջույն, ես Լուսինեն եմ։ Ավարտել եմ Խ. Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական Համալարանի «Տարրական կրթություն և մեթոդիկայի» ֆակուլտետը։ Սիրում եմ իմ մասնագիտությունը և աշխատանքը երեխաների հետ։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ որպես երկարացված օրվա կազմակերպիչ: Սիրում եմ ինքնակրթվել, ցանկացած աշխատանքի ցուցաբերել ստեղծագործական մոտեցում։ Աշխատանքային գործունեության ընթացքում` հավատարիմ եմ Մարիա Մոնտեսորիի պատվիրաններին և Ջանի Ռոդարիի ստեղծագործական երևակայության քերականության մեթոդներին։ Գտնում եմ, որ երեխաներին պետք է թռչել սովորեցնել և հնարավորություն տալ նրանց ազատ ստեղծագործելու, երևակայելու և ինքնադրսևորվելու։

Оставьте комментарий